Պարզաբանում՝ Գառնու տաճարի մոտ «փարթիի» վերաբերյալ

28.07.2020   10:23   203

Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ,  իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն,  արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։

Ըստ ֆիլմի  տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի`  միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։

Ըստ աղբյուրի,  ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում  է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։

Ուղիղ եթերում Գառնու տաճարի մոտ տեղի ունեցողը հրապարակել էր Արփի Ադամյան անունով օգտատերը, որն ավելի ուշ հեռացրեց հրապարակած տեսանյութը։ Այնտեղ երևում էր, որ ներկաները դիմակ չեն կրում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb