Պարզաբանում․ ԱԱՏՄ-ն չի «նեղացրել» տնտեսվարողին

Հերքումներ 25.12.2019   12:36   1553
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անդրադառնալով համացանցում «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղ գտած գրառմանը, թե ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «նեղացնում է իր փոքրիկ բիզնեսին», ԱԱՏՄ-ն պարզաբանել է հետևյալը․

«ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը հարցի մասին տեղեկացրել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ապա վերջինիս հանձնարարությամբ կապ է հաստատել ԱՁ-ի ներկայացուցչի հետ՝ նրան հրավիրելով տեսչական մարմնի՝ Երեւանի տարածքային կենտրոն։

Հանդիպման ընթացքում Երևանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ տեսուչները տնտեսվարողին իրազեկել եւ պարզաբանել են, որ ԱԱՏՄ տեսուչների կողմից զննումների ընթացքում իրեն պատկանող դեղատանը իր կողմից ցուցաբերված վարքագիծը օրենքով դիտարկվում է որպես խոչընդոտում։

Տեղեկացվել է, որ տեսչական մարմնի կողմից ձեռք առնված հետագա միջոցները, այդ թվում և՝ տուգանքի սահմանումը, տնտեսվարողի կողմից օրենքի խախտման մասին հրապարակային իրազեկումն օրենքի սահմաններում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսվարողին հրավիրել գործի հետագա քննությանը։

ԱՁ ներկայացուցիչն իր հերթին պարզաբանել է, թե տեղյակ չի եղել օրենքի դրույթներին, ապա շնորհակալություն է հայտնել խորհրդատվության եւ պատշաճ մոտեցման համար։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԱՏՄ-ն տարածել էր հրապարակում այն մասին, որ կասկածելի դեղեր վաճառող դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին։ Անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում ԱԱՏՄ մասնագետները հայտնաբերվել էին ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր:

Տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերել էր խոչընդոտում՝ վերցվել էին վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել էին ապարդյուն։

Դրա հետևանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չէին արձանագրվել:

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում։

• քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով,
• պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Խախտումների մասին հրապարակավ տեղեկացվելու է հանրությանը»:



 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon