Պարզաբանում` լիցենզիաների կասեցման վերաբերյալ

Իրադարձային 31.10.2019   13:01   140
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված  հաշվեքննությամբ:

Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ընթացիկ եզրակացություն, որով արձանագրել է, որ ուսումնասիրված 410 դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորված անձանցից 159-ով և 400 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորված անձանցից 268-ով չի պահպանվել կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը` չեն ներկայացվել աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը։

Դեղատնային գործունեություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք սահմանված կարգով և ժամկետներում առողջապահության նախարարություն չեն ներկայացրել աշխատակիցների մասին համապատասխան տվյալներ, հրապարակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի էլեկտրոնային կայքում և ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դեղատնային գործունեություն իրականացնող 136 և բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող 226 լիցենզավորված անձանց կողմից կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը պահպանված չէ: Աշխատակիցների մասին տվյալներ չներկայացրած լիցենզավորված անձանց ցանկը ներկայացվել է առողջապահության նախարարություն` գործունեության հետագա կասեցման առաջարկով:

Կասեցման ենթարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող 32 կազմակերպություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 76 կազմակերպություն` նախապես ծանուցված լինելով: Այն կազմակերպությունները, որոնք մինչև կասեցման նիստը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը կասեցման չեն ներկայացվել: Ինչպես նաև շատ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի կամ լիցենզիայով նախատեսված տեսակների կասեցումից հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր և տվյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզիաների կասեցման հրամաններն ուժը կորցրած են ճանաչվել:

Համալիր այս գործընթացը միտված է առողջապահության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման իրավունքը չունեցող անձի կողմից բուժօգնության տրամադրման կանխմանը կամ բացառմանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պարզաբանում, ԱՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon