Պարզաբանում

Հերքումներ 12.08.2019   12:31   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

168.am կայքում տպագրված «Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար» վերնագրով նյութում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ, որոնց առնչությամբ ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը։ 

Լրատվական կայքից դիմել են նախարարություն՝ էներգոաուդիտի անցկացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որին տրվել է հետևյալ պատասխանը. «Էներգոաուդիտն այս պահին արվում է ենթակա 10 հիմնարկներում։ Այն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Վերջում ասվել է, որ իրականացվում է մեկ անձով գնում, քանի որ գումարը մեկ միլիոնից պակաս է»։

Նյութում տեղ գտած մնացած տեղեկատվությունը անհիմն է և նախարարության կողմից չհաստատված։

Նյութի սկզբում ասվում է՝ աուդիտն իրականացնում է հիմնադրամը, հետո ասվում` «ընկերը»։ Այստեղ նորից հարկ ենք համարում շեշտել, որ էնորգոաուդիտն իրականացնում է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» պետական հիմնադրամը։ Իսկ ինչ վերաբերում է «փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ» մտքին, ապա պետք է նշել, որ ֆինանսական բոլոր հարցերով զբաղվում են միայն նախարարությունում դրա լիազորությունն ունեցող պաշտոնատար անձինք։

Իսկ այն պնդմանը, թե էներգոաուդիտը հիմնականում անցկացվում է անվճար, լավ կլիներ կայքը նշեր, թե ով է պատրաստ այդ հսկայական աշխատանքը կատարել անվճար կամ սին հայտարարություններ չաներ։

Վերջում նշենք, որ ողջ գործընթացն իրականացվել և իրականացվում է բացարձակ թափանցիկ։ Նախարարի մոտ եղել է հանդիպում ոլորտի կազմակերպությունների հետ, ինչից հետո էլ սկսվել է գործընթացը։

Հանդիպման նյութի հղումը՝ http://moh.am/#1/1970։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon