Պարզաբանում

Իրադարձային 23.04.2019   12:48   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածում նշվում է, թե Արմավիրի ոստիկանությունում ծեծի են ենթարկել Օմար Ազմանյանին, ջարդել կողոսկրը՝ ստիպելով ընդունել չկատարած հանցանքը: 
Իրականում, 2018 թ. նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու հոգի, դիմակավորված մտել են Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի տուն։ Ձեռնարկված միջոցառումներով կատարողներից Կարեն Ազիզյանը տեղում բռնվել է, իսկ մյուսը դիմել է փախուստի։

Ավազակության փաստով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում անցակացված օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուտի դիմածն Օմար Ազմանյանն է, որը հունվարի 20-ին բերման էր ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ներկայացվել նախաքննության։ Հետագա գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։ 
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակված է ծառայողական քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon