Պարտություն չկա, քանի դեռ մարդն իրեն պարտված չի ճանաչել
Աֆորիզմներ պարտության մասին
Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք արդարացի ենք համարում։
Լինկոլն Աբրահամ
Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։
Սենեկա Կրտսեր
Պարտություն չկա, քանի դեռ մարդն իրեն պարտված չի ճանաչել։
Դենիելս Ջոզեֆուս
Ով հանձնվել է հակառակորդի ողորմածությանը, նրան չեն օգնի ո՛չ բառերը, ո՛չ խնդրանքները։
Ցվայգ Ստեֆան
Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։
Թորո Հենրի
Պարտությունները ամրություն են հաղորդում ուժեղներին։
Սենտ-Էքզյուպերի
Հաղթողը միշտ ընդունում է հաղթվածի որոշ գծերը։
Շոու Բեռնարդ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր