«Պարտեզում» կատարված սպանության գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Օրենքի ուժով 31.01.2019   12:19   434

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 29-ին Աբովյան քաղաքում  գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։
Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Զինված միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ևս 4 անձ։
Երեկ տեղի ունեցած զինված միջադեպի գործով  ձերբակալվել էր երկրորդ անձը։



 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon