Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող Է հանգեցնել պատերազմի

Աշխարհ 12.08.2019   19:17   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանը պատրաստ Է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Այդ մասին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող Է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում, հավելել Է նա: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող Է նավթ արտահանել, հավելել Է Թանգիսիրին: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան տարբեր սցենարներ են մշակում, որպեսզի օրինականացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում, ասել Է նա:

Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ը հարձակումներ Է կազմակերպում իրանական ջրերի մերձակայքում գտնվող նավթատար նավերի վրա, որպեսզի հետո Թեհրանին մեղադրի դրանում: Մեծ Բրիտանիան Պարսից ծոց Է ուղարկել HMS Duncan Էսկադրային ականակիրը՝ ի լրումն արդեն այնտեղ գտնվող HMS Montrose ֆրեգատի՝ բրիտանական քաղաքացիական նավերին ուղեկցելու եւ հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար: Այդ որոշումը Լոնդոնն ընդունել Էր այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը Հորմուզի նեղուցում կալանեց Stena Impero լցանավը, որն ընթանում Էր բրիտանական դրոշի ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Պարսից ծոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon