Փարիզում Շառլ Ազնավուրի մանկության տան պատին բացվել է մաեստրոյի հուշատախտակը

21.05.2019   22:00   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը:

«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամ»-ի համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ հաստատվել են Ազնավուրյաններն ու անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ պոետի հիշատակին:

«Փարիզը, որը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը, իր հարգանքի տուրքն է մատուցում նրան: Նա մեր քաղաքի փոքրիկ երեխան է, որը սիրում է բոլորին, ով ժամանում է օտար երկրներից և իր հետ փոխանակելու է բերում իր հարստությունները, առատաձեռնությունն ու պարզությունը: Սա հարգանքի տուրք է, որը մենք սկսեցինք այս հուշատախտակի բացմամբ և կշարունակենք այսօր երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով»,- գրել է Իդալգոն:

Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, տեղի ժամանակով ժամը 17:00-ից Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ:

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորողմիջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝ նպատակ ունենալով զարգացման ծրագրեր իրագործել մշակույթի, կրթության և բարեկեցության ապահովման ոլորտներում։ Հիմնադրամի առաքելության կարևորագույն նպատակներից է նաև մեծ արտիստի մշակութային ու մարդասիրական ժառանգության պահպանումն ու հարատևման ապահովումը։
 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon