Պարգև սրբազան. Կանգնած ենք սարի պես․․․

Տեսանկյուն 22.10.2020   21:15   76

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են զենք վերցնել ու պաշտպանել առաջին գծում կռվող տղաների թիկունքը:

«Թույլ տվեք իմ հիացմունքն արտահայտել մեր 18-20 տարեկան տղաներին: Իրոք, հերոսների հերոս են, անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է թուրք- ադրբեջանական ալյանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ:

Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ, կարևորում եմ, որ պետք է դիմեմ ձեզ:

Մեր տղերքն առաջնագծում հակահարված կարողանում են տալ, բայց պետք է առաջ գնան:  Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի: Դրա համար կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնել, վերցրեք և եկեք, երկրորդ, երրորդ գիծը պահեք, որ տղերքի թիկունքը պահենք, որ իրենք հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու ետ մղեն թշնամուն:  Չեն կարող առաջ գնալ, ետ նայել, տեսնել, թե  ինչ է կատարվում:

Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝  ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է  լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ մենք կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը:

Տեսանյութը՝ Առաջին ալիքի «Լուրերի» յութուբյան էջից


 Պիտակներ
         Պարգև սրբազան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb