Պարետն ուժը կորցրած է ճանաչում Չարենցավան մուտքն ու ելքը սահմանափակող որոշումը

Հրատապ 31.03.2020   17:03   609

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում էր ստորագրել, որի համաձայն   2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ն  սահմանափակումներ են կիրառվելու Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի։

Սակայն այդ որոշմանը հաջորդեց նոր որոշում, ըստ որի՝ ուժը կորցրած է ճանաչվում Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ որոշումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 



 Պիտակներ
         Չարենցավան մուտքն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon