«Պարետային ժամի» չեղարկման հարց չի քննարկվում. Գամկղրելիձե

Աշխարհ 08.02.2021   10:36   56

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Հիվադությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի և սահմանափակումների վերացման մասին:

Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքը բավական ծանր ընթացք է ունեցել և եթե հիմա պահպանվեն բոլոր կանոնակարգերն ու դիմակ կրելու ցուցանիշը հասնի մինչև 95 տոկոսի, հետագա դժվարություններից հնարավոր կլինի խուսափել:

Գամկղրելիձեն նաև նշել է, որ այս պահին երկրում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի, այսպես կոչված «պարետային ժամի» չեղարկման հարց չի քննարկվում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ սահմանափակումների հետագա մեղմացումը կախված կլինի թե ինչ արդյունք կտան փետրվարի 8-ի և 15-ի մեղմացումները, քանի որ մարդկանց շարժը էականորեն ավելանալու է և եթե կայունություն պահպանվի՝ հնարավոր կլինի քննարկել սահմանափակումների հետագա մեղմացման հարցը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb