Պարենի համաշխարհային գները նոյեմբերին աճել են

Իրադարձային 06.12.2019   15:45   366
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային ապրանքների 2019թ. նոյեմբեր ամսվա գնային ինդեքսը:

Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին զգալիորեն աճել են՝ հասնելով երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույնին, ինչը պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների աճով:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ամսվա ընթացքում միջին հաշվով կազմել է 177.2  նիշ՝ հոկտեմբեր ամսվա համեմատ աճելով 2.7 և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 9.5 տոկոսով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերին աճել է 10.4 տոկոսով, քանի որ բարձրացել է արմավենու յուղի գնառաջարկը` ներմուծման համաշխարհային պահանջարկի, բիովառելիքի արտադրության ավելացման և հաջորդ տարի մատակարարման ծավալների հնարավոր նվազման պատճառով: Բարձրացել են նաև հլածուկի և սոյայի յուղի արժեքները:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.6 տոկոսով, ինչը ամսվա կտրվածքով գրանցված ամենամեծ աճն է վերջին տասնամյակի ընթացքում: Առավելագույնը աճել են խոշոր և մանր եղջերավոր անասունների մսամթերքի գները, ինչը պայմանավորված է ներմուծման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանի կողից` տարեվերջյան տոնակատարություններին ընդառաջ: Բարձրացել են նաև խոզի և թռչնամսի գները:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերի համամատ աճել է 1.8 տոկոսով, ինչը պայմանավորված է նրանով, որ եկող տարի ակնկալվում է, որ շաքարավազի համաշխարհային սպառումը կգերազանցի արտադրությանը, որին կնպաստի  Թաիլանդում, Հնդկաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում շաքարեղեգի աճեցման ոչ նպաստավոր պայմանները:

Մինչդեռ, աշխարհի առաջատար ցորեն արտահանողների շրջանում ուժեղ մրցակցության պատճառով, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով: Բրնձի գինը նույնպես նվազել է, իսկ ԱՄՆ-ից եգիպտացորենի արտահանման գինը նվազման տենդենց ունի, հակառակ նրան, որ Արգենտինայից և Բրազիլիայից արտահանման գները ընդհանուր առմամբ կայուն են եղել:

Հոկտեմբեր ամսվա համեմատ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը էապես բարձրացել է ՝ պայմանավորված նրանով, որ Եվրոպայում կաթի արտադրությունը անցել է սեզոնային ցածր մակարդակի, իսկ համաշխարհային պահանջարկը մնում է բարձր:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ



 Պիտակներ
         գին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon