Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին աճել են

Աշխարհ 08.11.2019   19:30   221
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), հոկտեմբերին պարենի համաշխարհային գները հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ աճ են գրանցել, քանի որ շաքարի և հիմնական հացահատիկային ապրանքատեսակների միջազգային գնառաջարկը զգալիորեն աճել է:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբերին, միջին հաշվով կազմել է 172.7 նիշ, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է մոտ 1.7 տոկոսով, իսկ 2018 թվականի հոկտեմբերի ցուցանիշից՝ 6.0 տոկոսով:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի արտահանման գների կտրուկ աճով, ինչպես նաև մի քանի խոշոր արտադրող երկրներում բերքի նվազման հեռանկարով և առևտրային գործունեության աշխուժացմամբ: Ի հակառակ սրան, համեստ պահանջարկով և առատ բերքի հեռանկարով պայմանավորված, բրնձի գները նվազել են:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է 5.8 տոկոսով` հիմնականում պայմանավորված աշխարհում ամենաշատ շաքար արտադրող և արտահանող երկրներում՝ Հնդկաստանում և Թաիլանդում արտադրանքի մեծ կրճատումներով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նույնպես բարձր է եղել՝ աճելով 0.5 տոկոսով` հասնելով մեկ տարվա ընթացքում առավելագույն մակարդակի: Արմավենու յուղի գնառաջարկը փոքր ինչ աճել է, պայմանավորված Ինդոնեզիայում բիովառելիքի նոր մանդատով, ինչպես նաև ներմուծման կայուն պահանջարկով և արտադրանքի ակնկալվող քանակի նվազմամբ: Արևածաղկի յուղի գնառաջարկը նվազել է, պայմանավորված Սևծովյան տարածաշրջանում ռեկորդային բերքով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը աճել է 0.9 տոկոսով, ինչը հետևանք է խոշոր և մանր եղջերավոր անասունների ներկրման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանից: Խոզի մսի գինը չափավոր աճ է գրանցել, իսկ թռչնամսինը նվազել՝ պայմանավորված արտահանման հնարավորությունների մեծացմամբ:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով, քանի որ պանրի բավականին ցածր գնառաջարկը ավելի քան փոխհատուցվում է անյուղ և չզտված կաթի փոշիների գնառաջարկի աճով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պարեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon