Պարեկային ծառայության ընդունելության հարցազրույցի փուլն ավարտվել է

Իրադարձային 12.10.2020   16:00   33

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ընդունելության հարցազրույցի փուլը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին, ավարտվել է։

Հարցազրույցի փուլի մեկնարկին մասնակցում է 147 դիմորդ:

Նախորդ երկու փուլերը դրական արդյունքներով  հաղթահարած ընդհանուր 1146 դիմորդ (ոստիկանության ծառայող և ՀՀ քաղաքացի) մինչև հոկտեմբերի 10-ը անցել են հարցազրույցը:

Հարցազրույցն իրականացվում էր յոթ առանձին խմբերի բաժանված հանձնաժողովի կողմից, որոնցից յուրաքանչյուրի կազմում մեկական ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ Արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից,  միջազգային գործընկեր կազմակերպությունից, ինչպես նաև մեկ հոգեբան: Հանձնաժողովների կազմում ներգրավված էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Դավիթ Սերոբյանը, Արտաշես Խալաթյանը, Գայանե Գևորգյանը, Նարե Սմբատյանը։

Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում էր դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև ընդհանուր գիտելիքները:



 Պիտակներ
         Պարեկային ծառայության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb