«Պանդոկ Երևան»-ի տնօրինությունը ներողություն է խնդրել ԱԺ նախագահից
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ անձնական տվյալների հրապարակման և էթիկայի կոպտագույն խախտման համար:
Ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում ասված է.
«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը:
Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:
Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»։
Նմանատիպ նյութեր