Պանամայում հնագետները 20 մլն տարեկան ծովային կովի մնացորդներ են հայտնաբերել
Պանամայում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մոտ 20 միլիոն տարեկան ծովային կովի մնացորդներ: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ` հայտնում է The Independent-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` հնագետ Ստիվեն Մանչեսթերը պատմել է, որ թաղված բույսերի պեղումների ժամանակ պատահաբար հայտնաբերել է Կենտրոնական Ամերիկայի խոշորագույն ծովային կաթնասունի մնացորդներ:
Նրա խոսքով, սկզբում նկատել են կենդանու երեք ողերը, որից հետո եզրակացրել են, որ կմախքի մյուս մասը քարի տակ է գտնվում: Ի վերջո, հնագետները հողի տակից դուրս են հանել ծովակովի մնացորդներ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր