Պամելա Անդերսոնը Թրամփին խնդրել է ներում շնորհել Ասանժին

Աշխարհ 13.01.2021   21:15   73

Ամերիկացի հայտնի դերասանուհ Պամելա Անդերսոնը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ներում շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժինհայտնում է FoxNews-ը։

Ըստ դերասանուհու՝ այդ որոշումը նախագահ Թրամփի կողմից կարող էր «համարձակ քայլ լինել»։ 

«Այս ներումը պայծառ լույս կլինի, թե ինչպիսին պետք է լինի ազատությունը. դա կոգեշնչի ակտիվիստների մի ամբողջ սերնդի՝ շարունակելու կարեւոր աշխատանք կատարել եւ չլռել»,- ընդգծել է Անդերսոնը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ասանժին 18 քրեական մեղադրանք է առաջադրել։ Առաջադրված բոլոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն։


 Պիտակներ
         Պամելա Անդերսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb