Պակիստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ռազմակրթական հաստատություններ
Մարտի 31-ին աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակությունը եղել է Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ռազմակրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ներկա իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր