Պակիստանում սպանվել է «Թալիբանի» հիմնադրի որդին

Աշխարհ 22.01.2019   10:53   290

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանում սպանվել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր և հոգևոր առաջնորդ մոլլա Օմարի որդին` մոլլա Յաղուբը:

Յաղուբը զոհվել է Պակիստանի Փեշավար քաղաքում. սկզբում նա վիրավորվել է, հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:

Որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ Յաղուբը նախ առևանգվել է, ապա սպանվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Թալիբանի» ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։



 Պիտակներ
         «Թալիբան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon