Պակիստանում ոստիկանները հետապնդում կիրականացնեն անվաչմուշկներով

Աշխարհ 24.02.2021   16:45   44

Պակիստանում իրավապահները փորձում են տիրապետել հանցագործներին հետապնդելու անսովոր եղանակի, հայտնում է ТСН- ն:

Նշվում է, որ ոստիկանության երկու տասնյակ աշխատակիցներից կազմված հատուկ ջոկատը մարզվում է՝ հետագայում 20 միլիոնանոց Կարաչի քաղաքում իրավախախտներին անվաչմուշկներով հեշտությամբ հետապնդելու համար: Հնարքները, որոնց պետք է տիրապետեն ոստիկանները, ներառում են արագ տեղաշարժվելը, աստիճանների վրայով ցատկելը, տեղաշարժվելիս զենք օգտագործելը։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ իրենց քաղաքում գողերը հաճախ անցորդներից խլում են դրամապանակներ կամ հեռախոսներ ու փորձում թաքնվել նեղ արահետներում: Հետևաբար, անվաշմուշկները թույլ կտան արագ և անվտանգ ձևով բռնել օրինախախտին:

Անվաչմուշկներով առաջին ոստիկանները փողոցներում կհայտնվեն արդեն հաջորդ ամիս:


 Պիտակներ
         անվաչմուշկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb