Պակիստանում երևացել է Թուրքիայի դրոշով Super Mushshak ուսումնական ինքնաթիռ

Աշխարհ 16.02.2021   15:23   50

Razm.info-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ փորձարկման ժամանակ նկատվել է Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության արտադրության MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ, որի վրա թուրքական դրոշն ու ՌՕՈւ տարբերանշանն է եղել։ Թուրքիան այս ինքնաթիռների գնման պայմանագիր կնքել էր 2017թ.։

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Defence Turk» կայքը։ Նշվում է, որ ինքնաթիռները նախատեսված են լինելու Թուրքիայի ՌՕՈւ-ի կարծանիչների օդաչուների ուսուցման համար։

Super Mushshak֊ը Թուրքիայում փոխարինելու է ուսումնական T-41 և SF-260 ինքնաթիռներին։ Ինքնաթիռների առաջին թռիչքը նախատեսվում էր իրակացնել 2020 թ․ փետրվարին, իսկ առաջին մատակարարումը պետք է կատարվեր նույն տարվա հունիս ամսին, սակայն մատակարարումների մասին որևէ տեղեկություն մինչ այս չի հանրայնացվել։ Մինչև 2022 թ-ի ավարտը Թուրքիան պետք է ստանա 52 միավոր ինքնաթիռ։

Նշենք, որ Super Mushshak ինքնաթիռներ արտահանվել են ավելի քան 10 երկրներ, այդ թվում և Ադրբեջան։


 Պիտակներ
         ուսումնական ինքնաթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb