Պակիստանում 32 մարդ Է զոհվել գնացքների բախումից

Աշխարհ 07.06.2021   10:11   42

Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ Է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ փրկարարական բրիգադներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ The Associated Press գործակալությունը տեղեկացրել Էր 25 զոհերի մասին: Վթարը տեղի Է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս Է ընկել ռելսերից, ինչից հետո դրան Է բախվել երկրորդ շարժակազմը:

Ոստիկանության ներկայացուցիչը հավելել Է, որ տեղի բնակիչները, փրկարարները եւ ոստիկանությունը վիրավոր ուղեւորներին եւ զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում Է:

Պատահարի պատճառնեը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Պակիստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb