Փակ ճանապարհների պատճառով 9 պացիենտներ չեն կարողանում ստանալ հեմոդիալիզի ծառայություն

Իրադարձային 13.02.2020   11:28   209

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Եղանակային պայմաններից ելնելով փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:

Հարցը կարգավորվել է առողջապահության նախարարության կողմից և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Նշենք նաև, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ»:



 Պիտակներ
         հեմոդիալիզ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon