«Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Պատահարներ 05.10.2019   13:12   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ և հետաքննչական գործողությունների արդյունքում` պարզել են, որ սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Շիրվանզադե –Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Սարգիս Միքայելյանը՝ իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշշի ավտոմեքենայով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից «Սլավմեդ» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ներկայացել էր Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը, ով հայտնել էր վրաերթը կատարել է ինքը և նա աշխատում է Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում՝ զինղեկ, սակայն ոստիկանները օրեր անց պարզեցին, որ վրաերթը կատարել է Ս. Միքայելյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon