Պագրևավճարների չլինելը կարող է հանգեցնել հանրային ծառայության որակի փոփոխության. նախարար

Իրադարձային 13.11.2020   13:38   31

«Մեր բյուջեի 70%-ը ծախսվում է ստանձնած պարտավորությունների համար, և այդ առումով թիվ փոխել հնարավոր չէ։ Եթե մենք ունենք 500 հազար թոշակառու, ապա նրանք պետք է ստանան իրենց թոշակները, այսինքն՝ այս առումով հատկացված բյուջեի վերաբաշխում կատարել հնարավոր չէ»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, բյուջեն վերանայելու համար պետք է նախ վերանայել այն ծրագրերը, որոնց հատկացվել են գումարները։

«Ինչ վերաբերում է պարգևավճարներին. եթե դա դիտարկվում է որպես շռայլություն, ապա միջանգամից պետք է հանել, բայց պետք է իմանալ, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայության առանց այդ էլ դժգոհություն առաջացնող որակի փոփոխության։ Այդքան բան»,- նշեց նախարարը։


 Պիտակներ
         Ատոմ Ջանջուղազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb