Ոզբերգական պատահար Կապանում

Պատահարներ 21.02.2020   10:05   1166

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 21:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: 

Պարզվել է, որ բախվել են «Nissan Bluebird» (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) եւ «Hyundai» (վարորդ՝ Մհեր Դ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները եւ ուղեւոր Ալբերտ Հ.-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Մհեր Ս.-ին (ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ եւ գիշերը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



 Պիտակներ
         ավտոպատահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon