ՕԽ բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի ապրիլին

Սպորտ 02.12.2020   18:45   59

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021 թվականի  ապրիլին՝ կրկին Լոնդոնում: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի ներկայացուցիչներից 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի և նվաճեց ՕԽ ուղեգիր: Հայ բռնցքամարտիկներից շատերը չշարունակեցին պայքարը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրեց մրցաշարը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:


 Պիտակներ
         բռնցքամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb