Ուզում եմ մեծ-մեծ խոսեմ․․․

Տեսանկյուն 07.06.2021   11:45   67

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բարև՛, Հայաստանի Հանրապետության երբեմնի հպարտ քաղաքացի:

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության հեղափոխական օրակարգը ձախողած, երեք տարի ժողովրդին սպասելիքների մեջ պահած, բայց միտումնավոր ոչ մի ռեֆորմ չիրականացրած, անցումային արդարադատությունը և դատական վեթինգը նպատակային տապալած, քաղաքական դիակներին շունչ ու հոգի տված և նրանց քաղաքական դաշտ վերադարձած, քաղաքական գաղափարախոսությունները մերժած ու մեծապես ապագաղափարական կոմֆորմիստներով ԱԺ-ն լցնելով քաղաքական դաշտը ապականված, համերաշխության կոչերով վարչապետ դարձած, բայց հանրությանը սև ու սպիտակի, նախկինների ու ներկաների, պիցայակերների ու զոմբի բաժանելով «համերաշխության» հերն անիծած, ժողովրդի իշխանությունից խոսացող, բայց սուպերվարչապեի սուպերլիազորությունները ամուր գրկած` նստած, թշնամանքին թշնամանքով պատասխանած ու ապագա քաղբանտարկյալների գոյության համար պարարտ հող ստեղծած, 2018-20թթ. անգործության բերումով Հայաստանի առանց այն էլ թույլ ու անկենսունակ պետական ինստիտուտները ավիրած, բայց նոր ինստիտուտների ստեղծման ուղղությամբ պոպուլիստական հայտարարություններից ավելի դեռևս ոչինչ չարած, երեք տարում երկու անգամ ՀՀ վարչապետ և երկու անգամ վարչապետի պաշտոնակատար, երեք տավա մեջ հինգերորդ անգամ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ մեծ-մեծ խոսեմ, էմոցիոնալ ճառեր ասեմ, վերամբարձ խոսքեր ասեմ, որ ինձ ընտրես ու ես շարունակեմ պետականության կայացման համար ասֆալտից բացի չանել ոչինչ, ինչպես որ չեմ արել երեք տարի։ Ուզում եմ ամեն կերպ հավատաս, որ եթե ինձ չընտրես «գազան Քոչարյանը» կգա քեզ կուտի, ուզում եմ, որ ընտրությունդ լինի հների ու հների մեջ, այլ ոչ թե առողջ քաղաքական ուժերի, որովհետև կարող է հանկարծ էնպիսի ուժեր հայտնվեն ԱԺ-ում ու կառավարչական լծակների մոտ, որոնք վերջում պարզվի գործակալ չեն ու պետական շահը գերադասեն օտարի շահին։

Ուզում եմ աչքերդ չբացես, ուզում եմ չհասկանաս, ուզում եմ չհամարձակվես մտածել, ուզում եմ այնպես մութ լինի ապագադ, ինչպես որ անցյալդ ...

ՔՊ Նիկոլ»։


 Պիտակներ
         Գարեգին Միսկարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb