Ուզում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին. Լիլիթ Մկրտչյան

Իրադարձային 09.10.2020   19:36   35

Եվրոպայի արծաթե մեդալակիր հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նպատակ ունի մասնակցելու Օլիմպիական խաղերին` նոր վարժությամբ:

«Որոշեցի փոխել վարժությունը` հրաժարվելով «վազող թիրախ» ձևից, քանի որ այն օլիմպիական մարզաձև չէր: Այժմ ինձ փորձում եմ ատրճանակ ձևում: Մեր մարզաձևը` հրաձգությունը, այնպիսին է, որ տարիքային սահմանափակում չկա, և մասնագետներն այն կարծիքին են, որ կկարողանամ լուրջ արդյունք գրանցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` ինքը հիմա ավելի շատ կենտրոնացած է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վրա, քան` Տոկիո-2020-ի:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:



 Պիտակներ
         Լիլիթ Մկրտչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb