Ուսպենսկայայի դուստրը մոր հետ սկանդալից հետո լքել է Ռուսաստանը

Art News 08.02.2020   10:45   693

Ռուսական էստրադայի հայտնի կատաևող Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան ընտանեկան սկանդալից հետո լքել է Ռուսաստանը, գրում է ria.ru-ն:

Վերջինը մորից հրապարակավ ներողություն էր խնդրել մի քանի օր առաջ տված աղմկահարույց հարցազրույցի համար,

Ուսպենսկայան ասել է, որ ցավում է դստեր հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակի համար: Նա նշել է, որ Պլակսինային իր կողքին էր պահում՝ լիահույս լինելով, որ աղջիկը կապաքինվի և անհրաժեշտ վիրահատություններն ի վերջո կարվեն:

«Այո, նա այլևս Ռուսաստանում չի բնակվում: Ինքն է նման որոշում կայացրել, ես չպահեցի նրան: Ասացի՝ «Խնդրում եմ, գնա Ամերիկա»: Գնեցի տոմսը, նա վերցրեց այն գումարը, որը նրան տվել են այդ ծախված տեղեկության համար, ու մեկնեց հոր մոտ»,- մանրամասնել է երգչուհին, որի միակ դուստրը ծնվել է գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ ամուսնությունից:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինան հայտարարել էր, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:



 Պիտակներ
         Ուսպենսկայա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon