Ուրուգվայի նախկին 4 նախագահները «պատմական համերաշխություն» են հայտնել Հայաստանին

Իրադարձային 30.10.2020   10:30   75

shantnews.am-ի փոխանցմամբ՝  Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Էռերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015) հայտարարություն են ստորագրել՝ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելով Հայաստանին` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին։

Այս մասին հայտնում է արգենտինական Infobae պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ նախկին նախագահները կոչ են արել անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները, վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները` հակամարտության վերջնական կարգավորման համար։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալե Պոուն 2019թ.-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb