Ուրիշ բանի աչքիս ունակ չեք․ Սուրեն Սահակյան

Տեսանկյուն 20.01.2021   13:10   57

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արամ Զավենի Սարգսյանը կրկին խոսել է Ամուլսարը շահագործելու մասին։ Ընդ որում, դա համարել է էսօրվա առաջնային խնդիրներից մեկը։ Ա՛յ, քաղաքական հոտառություն եմ ասել, է… Ճիշտ ժամանակն է․․․

Սյունիքը քիչ էր, հիմա էլ ուզում են Վայոց Ձորի մարզում persona non grata դառնալ։

Բա լավ, քաղաքական դաշտը ե՞րբ է ռացիոնալության նշույլներ դրսևորելու։ Հայրենիքի բավական մեծ հատվածի կորստից հետո էլ ուշք ու մտքները եղածը քանդել ու ուրիշներից հարստացնելն է։ Սպառողական վերաբերմունք է հայրենիքի նկատմամբ։ Զարգացնե՞լ այն, անել նենց, որ հանքարդյունաբերության կարիք չլինի՞՝ չէ, չենք լսել։ Կերեք, կերեք էս մի կտոր երկիրն էլ․․․ ուրիշ բանի աչքիս ունակ չեք»։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb