«Ուոլտեր Միթիի աներևակայելի կյանքը» (ԱՄՆ, 2013)
Ուոլտեր Միթին աշխատում է Life պարբերականում և ապրում է ոչնչով աչքի չընկնող, անհետաքրքիր կյանքով: Նրա աշխատանքն էլ նույնքան միապաղաղ ու ձանձրալի է: Միակ բանը, որ ուրախացնում է Ուոլտերին, նրա գործընկերուհին է՝ Շերիլը, որին էլ նա չի կարողանում զգացմունքները խոստովանել ամաչկոտության պատճառով: Ուոլտերը շատ է երազում և մտքում զարմանալի ճամփորդություններ է կատարում, իրեն սուպերհերոս երևակայում չնայած նրան, որ կյանքում ոչ մի աչքի ընկնող բան չի արել:
Եվ ահա պարբերականի վերջին համարը լույս տեսնելու համար Ուոլտերին անհրաժեշտ է գտնել հայտնի ճանապարհորդ Շոն Օ՛Քոնելի կորած լուսանկարը: Սակայն նկարը գտնելն այնքան բարդ է, որ ավելի նախընտրելի է հենց իրեն՝ Շոնին գտնելը: Օ՛Քոնելին փնտրելու դուրս գալով՝ Ուոլտերը նույնիսկ չէր էլ կասկածում, որ ճամփորդությունը նրա կյանքի ամենանշանակալից իրադարձությունը կդառնա ու հիմնովին կփոխի այն:
Ֆիլմի թրեյլերը՝
- անվանումը բնօրինակում՝ The Secret Life of Walter Mitty
- թողարկման տարեթիվը՝ 2013
- երկիրը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
- ռեժիսոր՝ Բեն Սթիլեր
- սցենարը՝ Սթիվ Կոնրադ, Ջեյմս Տուրբեր
- երգահան՝ Թեոդոր Շապիրո
- գլխավոր դերերում՝ Բեն Սթիլեր, Քրիսթեն Ուիգ, Ադամ Սքոթ, Շիրլի ՄաքԼեյն
- ժանրը՝ դրամա, կատակերգություն, ֆանտաստիկա, մելոդրամա, արկածային
- բյուջե՝ $90.000.000
- տարիքային սահմանափակում՝ 12+
- տևողությունը՝ 114 րոպե / 01:54
Ֆիլմը դիտեք այստեղ։
Իսկ գիտե՞ք որ
-
Միթիի դերի համար դիտարկվել է Ջիմ Քերիի թեկնածությունը։
-
Ֆիլմի ռեժիսոր կարող էին դառնալ Սթիվեն Սփիլբերգը, Ռոն Հովարդը ու Մարկ Ուոթերսը։
-
Ֆիլմում հերոսներից մեկը երթևեկում է ВАЗ-2121 «Նիվա» մակնիշի մեքենայով։
Նմանատիպ նյութեր