Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ մեծ թիվ` 771 նոր դեպք. նախարար

Իրադարձային 25.06.2020   10:39   165

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման վիճակը երկրում, հայտնել է, որ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք։

Ըստ նախարարի, նախորդ օրը իրականացվել է 2336 հետազոտություն և դրական դեպքերը տատանվում են 30 տոկոսի շրջանակներում:

Ըստ Թորոսայանի՝ իրավիճակը մնում է լարված, թեկուզ կայուն է:

«Հոսպիտալիազացիայի առումով ունենք բարվոք վիճակ, այսօր 9:00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը»,- հայտնեց Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին այդ տեղերի ազատվելը և զբաղվելը շատ արագ է տեղի ունենում:

Արսեն Թորոսյանի պնդմամբ, բուժօգնության կարիք ունեցող և չստացող քաղաքացի չկան, սակայն դա չի նշանակում, որ վիճակն ինչ-որ առումով բարելավվել է:

Նախարարը հայտնեց նաև, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը կայուն է և տատանվում է 600-ի շրջանակներում:

«Ունենք 502 ծանր վիճակում հիվանդ , 113 ծայրահեղ ծանր հիվանդ, թոքերի արհեստական օդափոխության սարքերին ունենք միացած 40 հոգի»,- հայտնեց առողջապահության նախարարը:



 Պիտակներ
         նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb