Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով

Օրենքի ուժով 20.06.2019   21:45   340001
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։ Օրենքի ընդունման արդյունքում կատարվել են հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել են գործարաններ և ոլորտն սկսել է զարգանալ։ Հայաստանում վերամշակված յուրաքանչյուր մեկ տոննա սև մետաղի ջարդոնից միջին հաշվարկով հավաքագրվում է 70-80 հազար դրամ հարկ (ԱԱՀ, եկամտահարկ, շահույթահարկ)։

Հիմա հայտնվել են կազմակերպություններ, որոնք առանց տուրք վճարելու, շրջանցելով օրենքը և փաստացի պետական բյուջեի հաշվին կատարում են գործունեություն, որը վնաս է պատճառում պետությանը։ Նմանատիպ տուրք է սահմանված նաև Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և դա այդ երկրներում նպաստում է արտադրության զարգացմանը՝ բացվում են աշխատատեղեր, վճարվում են հարկեր... Իսկ մեր երկրից այսօր սկսել են հումք արտահանվել։ Խոսում ենք ներառական տնտեսության մասին, այնինչ ուզում ենք միայն հումքի վաճառքով զբաղվել։ Փոխարենը ներկրվում է պատրաստի արտադրանք՝ այդպիսով ավելացված արժեքի բարիքբերը թողնելով այլ պետության։

Հայտնի է, որ մետաղաձուլությունն ամենաբարդ և էներգատար ոլորտներից է, և այս ոլորտի հաջողությունները նշանակում են հեռանկարում ունենալ փամփուշտ կամ արկեր արտադրելու հնարավորություն։

Ինչո՞ւ պետք է մեր երկիրը դիտարկվի միայն հումքի պահեստ, վաճառի միայն հումք և չլինի արտադրություն, չլինի ավելացված արժեք։ Թերևս հարցի պատասխանն ակնհայտ է՝ դա ամենահեշտ տարբերակն է։ Այստեղ պետք չեն ջանքեր և գործարաններ, այստեղ մեծ խելք պետք չէ։ Իսկ ո՞վ է ուզում, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն։ Ինչպե՞ս կարելի է ներդրումներ ակնկալել, երբ մի «թավշյա» օր, օրենքի հմուտ շրջանցմամբ հումքի վաճառքն սկսել է չհարկվել։

Այս ոլորտում թերևս անենամեծ հաջողություններն արձանագրել է 2018թ Հրազդանում գրանցված «ՔԱՊ» ՓԲԸ-ն, որ մաքսատանն այս հապավումը զավեշտով անվանում են «քայլ արա պրոդակշն»։ Այսինքն մի խումբ մարդիկ, օգտվելով իրենց «քայլելու» հանգամանքից, փորձում են կաթվածահար անել արտադրությանը խթանող կառավարության նախագծերը՝ ելնելով իրենց նեղ անձնական շահերից և վտանգելով ներդրումային հեռանկարները։

«168 ժամ»


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon