Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

Աշխարհ 09.01.2020   10:49   227
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր Է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ինքնաթիռի աղետի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է նախագահի գրասենյակը:

Հրամանագրով հանձնարարվում է հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում խոնարհել պետական դրոշը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների շենքերին ու շինություններին: Նաեւ որոշվել է չեղյալ հայտարարել ժամանցային-համերգային միջոցառումները, համապատասխան փոփոխություններ մտցնել հեռուստա- եւ ռադիոհաղորդումների ծրագրերում:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



 Պիտակներ
         Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon