Ուկրաինայի ընդդիմությունը նախաձեռնում է Զելենսկիի իմպիչմենտը

Աշխարհ 03.02.2021   15:11   49

 Gazet.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Կյանքի համար» կուսակցությունը նախաձեռնում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի իմպիչմենտը։ Պատճառը՝ ուկրաինական հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումն է։

«Մոտ ժամանակներս մենք կուսակցության արտահերթ համագումար կանցկացնենք, որը կորոշի մեր հետագա քայլերը։ Մենք նախաձեռնում ենք նախագահ Զելենսկու իմպիչմենտի գործընթաց, որը ծաղրել է ընտրողներին ու երկրին»,- ասել է  կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչ։

Հաղորդվում է, որ փետրվարի 2-ին Զելենսկու հրամանագրով ուժի մեջ մտավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «112 Украина», NewsOne և ZiK հեռուստաընկերությունների դեմ, որից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը:

Հեռուստաալիքները պետության ղեկավարին մեղադրել են «մերժելի լրատվամիջոցների դեմ քաղաքական հաշվեհարդարի» համար:


 Պիտակներ
         Զելենսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb