Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Աշխարհ 17.01.2020   11:53   305

TASS-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել՝ այն փոխանցելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:

Հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում մարդիկ` Ուկրաինայի վարչապետին, Ազգային բանկի փոխնախագահին ու ֆինանսների նախարարին նմանվող ձայներով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին՝ կոպիտ արտահայտվելով Զելենսկու հասցեին:

Ըստ BBC-ի՝ ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին: 



 Պիտակներ
         Ալեքսեյ Գոնչարուկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon