Ուկրաինայի ՌԾՈւ զինվորականները մասնակցելու են թուրքական ռազմածովային վարժանքների

Աշխարհ 27.04.2021   11:08   32

Ուկրաինայի ռազմածովային ուժերի զինվորականները մասնակցել են տարեվերջին կայանալիք Թուրքիայի Զինված ուժերի “Doğu Akdeniz ” 2021” («Արևելյան Միջերկրական ” 2021») ռազմածովային վարժանքների պլանավորման նախնական կոնֆերանսին։

Razm.info-ի հաղորդմամբ՝ այս մասին АрміяInform մասնագիտացված կայքին հայտնել են Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատարությունից։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է վարժանքներին ուկրաինական կողմի մասնակցության ձևաչափը, մասնավորապես՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպաների ներգրավումը բազմազգ ուսումնական շտաբում, ինչպես նաև թուրքական “ADA” դասի կորվետների (հետախուզական, պահակային և սուզանավերի դեմ կռվող ռազմանավ) վրա ուկրաինացի սպաների վերապատրաստումը։

Նշենք, որ 2020 թ․ դեկտեմբերի 14-ին Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են Ուկրաինայի ՌԾՈւ համար 4 միավոր “ADA” դասի կորվետների համատեղ արտադրության և բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր։


 Պիտակներ
         ՌԾՈւ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb