Ուկրաինայի նախագահական ընտրությունների համար գրանցվել է 5 թեկնածու

Աշխարհ 09.01.2019   13:32   281

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի գրանցել է ևս 4 նախագահի թեկնածուի՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին, «Արդարություն» հասարակական-քաղաքական շարժում» կուսակցության առաջնորդ Վալենտին Նալիվայչենկոյին, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Կապլինին ու ինքնառաջադրված Վիտալի Սկոցիկին, գրում է unian.net-ը:

Այսպիսով՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար գրանցվել է 5 թեկնածու:

Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր բնապահպանության և բնական պաշարների նախկին նախարար Իգոր Շևչենկոյի թեկնածությունը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon