Ուկրաինայի ցամաքային ուժերի հրամանատարն այցելել է թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ

Աշխարհ 30.03.2021   11:24   29

Ուկրաինան շարունակում է զինված ուժերի կարիքների հետագա բավարարման համար անօդաչու հարվածային համակարգերի ամենաարդյունավետ մոդելը որոնել`Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս մասին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության՝ գեներալ-գնդապետ Սիրսկին այցելել է Թուրքիայի ցամաքային ուժերի ավիացիոն հրամանատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն (Kara Havacılık Komutanlığı Uçuş Planlama ve Koordinasyon Merkezi), ցամաքային ուժերի 1-ին բանակ, ինչպես նաև ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Ukrainian Military Pages կայքի փոխանցմամբ՝ թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերություն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է նաև Aselsan Ukraine ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Օզգյուչլուին, ով տեղեկացրել է ընկերության կողմից հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, RWS մարտական մոդուլների և տանկերի արդիականացման լուծումների մասին, որոնք արդեն իսկ շահագործում են Թուրքիայի զինուժն ու դաշնակից այլ զորքեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb