Ուկրաինան զորավարժություն է անցկացրել Ղրիմի մոտակայքում

Աշխարհ 25.03.2021   14:10   47

Մարտի 24-ին Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի հաշվարկները Ղրիմի թերակղզու մոտակայքում՝ Խերսոնի շրջանում իրականացրած զորավարժության ժամանակ կասեցրել են պայմանական հակառակորդի կողմից օդային հետախուզություն իրականացնելու փորձը:

Զորավարժությանը կիրառվել են «Սմերչ» և «Օսա-ԱԿՄ» տեսակի հակաօդային պաշտպանության միջոցներ։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունից։

Flightradar24 ծառայության տվյալներով երևում է, որ նույն օրը զորավարժությունների հայտարարված շրջանում թռիչքներ է անում չպարզված թռչող օբյեկտ, որի թռիչքի հետագծից կարելի է ենթադրել, որ այն ԱԹՍ է։ Դատելով նաև թռիչքի երևացող մեկնարկային կետից՝ ամենայն հավանականությամբ ԱԹՍ-ն օդ է բարձրացել Նիկոլաևա քաղաքի Կուլբակինո աերոդրոմից։


 Պիտակներ
         զորավարժություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb