Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել

Աշխարհ 14.10.2020   13:00   26

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան կընդլայնեն ռազմական համագործակցությունը 21 ոլորտում: Այս մասին գրում է ուկրաինական focus կայքը։

Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին նախարարների կաբինետի արտահերթ նիստում ընդունվել է ակտ, որով Ուկրաինան կկարողանա նոր ռազմական համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ:

«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար», - ասել է պաշտպանության նախարարը։

Երկու երկրների կառավարությունների միջև ռազմական համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 15-ից 17-ը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարելիք այցի ընթացքում:

 



 Պիտակներ
         Ուկրաինա-Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb