Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ

Աշխարհ 23.02.2021   16:22   32

Razm.info-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2021 թվականին կֆինանսավորի «Սապսան» օպերատիվ-մարտավարական համակարգերի ստեղծումը։ Առաջին դիվիզիոնի համար գործարքը կկնքվի այս տարի։ Այս մասին, ուկրաինացի բլոգեր Դիանա Միխայլովնայի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։

«Հունվարին մենք գնացինք Դնեպր, որտեղ այցելեցինք հրթիռաշինական «Յուժմաշ» և «Յուժնոյե» ձեռնարկություններ։ Ծանոթանալով արտադրանքին՝ մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք ընդլայնել ուկրաինական հրթիռային ծրագիրը։ Հիմա կոնկրետ քայլերի ենք անցնում»,- պատմել է Անդրեյ Տարանը։

Ըստ նրա՝ խոսքը օպերատիվ-մարտավարական համալիրի առաջին փորձնական մարտկոցի ստեղծման մասին է, որը հայտնի է «Սապսան» կամ «Գռոմ-2» անուններով։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Միրոնյուկը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին մարտկոցը բաղկացած կլինի երկուական արձակման կայանից և լիցքավորման մեքենայից, 2 կառավարման մեքենայից։ Նախարարությունը փորձում է արագացնել այս զինատեսակի ընդունումը զորքեր, քանի որ, ինչպես նշել է փոխնախարարը, այն բանակին անհրաժեշտ է արդեն այսօր։

«Սապսանը» մշակվում է 2006 թվականից։


 Պիտակներ
         օպերատիվ–մարտավարական համակարգեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb