Ուկրաինան մեղմացնում է կարանտինային պայմանները

Աշխարհ 02.06.2020   10:45   220

Հունիսի 1-ից Ուկրաինան մտել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինի մեղմացման նոր փուլ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ըստ Շմիգալի՝ համաճարակային իրավիճակը մարզերի մեծ մասում թույլ է տալիս բացել ֆիթնես կենտրոններն ու ուսումնական հաստատությունները, ինչպես նաև վերսկսել մարզերի միջև ճանապարհային հաղորդակցությունը և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը:

Վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում գրանցվել է COVID-19-ի լաբորատոր հաստատված 24 012 դեպք, մահացել է 718 մարդ, առողջացել է 9,690 հիվանդ:



 Պիտակներ
         Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb