Ուկրաինան ցանկանում է ԱՄՀ-ի հետ ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ

Աշխարհ 31.07.2019   19:22   206
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ուկրաինան ցանկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ նոր, ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ՝ շեշտը դնելով օտարերկրյա ներդրումների, պետական ունեցվածքի վաճառքի և գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի արգելքի վերացման վրա:

Օլեքսի Հոնչարուկը, ով ղեկավարում է նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական թիմը, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է շուկայի վրա հիմնված քաղաքականություն վարել:

Հոնչարուկի համոզմամբ, դրան կնպաստի ԱՄՀ-ի ընթացիկ՝ տարեվերջին ավարտվող 14-ամսյա 3,9 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը մինչև 4 տարվա ծրագրով փոխարինելը:

Ներկայումս Կիևը նպատակ ունի հասնել տարեկան 5 տոկոս տնտեսական աճի: Վերջին երեք տարիներին Ուկրաինայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 2-3 տոկոսով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon