Ուկրաինան 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա կալանք է դրել

Աշխարհ 18.11.2020   16:50   40

Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կալանք դնելն ու հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ:


 Պիտակներ
         ռուսաստանյան ինքնաթիռներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb