Ուժի մեջ է մտել ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ադրբեջան համագործակցության համաձայնագիրը

Իրադարձային 07.04.2021   10:10   28

Razm.info-ի հաղորդմամբ՝ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։

Փաստաթուղթը հրապարակված է Թուրքիայի Resmi Gazete պաշտոնաթերթի կայքում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։

Բաքվի և Անկարայի միջև կնքված ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման


 Պիտակներ
         Թուրքիա-Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb