Ուժգին երկրաշարժեր՝ Նոր Կալեդոնիայի մերձակայքում

Աշխարհ 11.02.2021   20:10   94

6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Նոր Կալեդոնիա կղզու (ֆրանսիական տարածք) շրջանում՝ Նումեա քաղաքից 520 կիլոմետր դեպի արեւելք: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը:

Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման արդյունքներով՝ փետրվարի 11-ին Երեւանի ժամանակով 01:24-ին գրանցված երկրաշարժն ուներ հարավային լայնության 23.34 աստիճան եւ արեւելյան երկայնության 171.39 աստիճան կոորդինատներ:

Բացի այդ, Երեւանի ժամանակով 03:45-ին Նումեայից 516 կիլոմետր հեռավորությամբ գրանցվել է 6.2 մագնիտնուդով երկրաշարժ, 05:02-ին 5.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոնից 543 կիլոմետր դեպի արեւելք: Ցնցումների ինտենսիվությունը երկրաշարժի Էպիկենտրոնում գնահատվում են որպես «ավերիչ»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb